CHLA-Coronavirus-COVID-19-Landing-1200x628-01.png
Hospital News

COVID-19․ Տեղեկություն հիվանդների, ծնողների և այցելուների համար

Children’s Hospital Los Angeles-ի համար առաջնային կարևորությունն է մեր պացիենտների, ընտանիքների և անձնակազմի անդամների անվտանգությունը: COVID-19 համավարակի պատճառով իրավիճակը փոքր-ինչ այլ է, քան այն ժամանակ, երբ վերջին անգամ այցելել եք մեր բուժհաստատություններից որևէ մեկը։

Այս էջը պարունակում է տեղեկություններ այն մասին, թե ինչպես է մեր հիվանդանոցը նախապատրաստվում, կանխարգելում և արձագանքում հանրային առողջապահության ներկայիս իրավիճակին: 

Ինչ ակնկալել Children’s Hospital Los Angeles այցելելիս 

  • Բոլոր այցելուները ստուգվում են մուտքերի մոտ՝ COVID-19- ի ախտանիշների համար. 
    հիվանդանոցի տարածք հասնելուն պես ստուգողի հարցերին կարող եք պատասխանել հեռախոսով, դա կօգնի ձեզ ավելի արագ անցնել հերթը: Առցանց ստուգման հղումը ձեզ կտրամադրվի նախքան գրանցվելը, և հարցերը կլինեն մի քանի լեզվով: 
  • Ձեզնից կպահանջվի մշտապես դիմակ կրել հիվանդանոցի բոլոր հանրային տարածքներում և ձեր երեխայի հիվանդանոցում կամ բուժզննման սենյակում, եթե երեխայից բացի ներկա է նաև այլ անձ։ Մենք ձեզ միանշանակ խորհուրդ ենք տալիս միշտ դիմակ կրել հիվանդասենյակում՝ բոլորի անվտանգությունն ապահովելու համար։ Մենք ձեզ կտրամադրենք վիրաբուժական դիմակ, երբ դուք ժամանեք: Այս պահանջը վերաբերում է 2 տարեկանից բարձր բոլոր անձանց:
  • Ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց միջև վեց ֆուտ հեռավորության պահպանումը պարտադիր է: Հիվանդանոցի սպասման սրահներն ու ստացիոնար պայմանները հարմարեցվել են այդ պահանջի կատարումը հեշտացնելու համար:
  • Մենք բոլորին հիշեցնում ենք լվանալ ձեռքերը և հաճախ օգտագործել ձեռքի ախտահանիչ միջոց՝ մանրէների տարածումը կանխելու համար: Ձեռքի ախտահանիչ միջոցը առկա է ամեն տեղ հաստատությունում:

Ինչպե՞ս է CHLA-ը ապահովում իմ երեխաների ու հիվանդանոցի անվտանգությունը։ 

Մեր անձնակազմի անդամները հատուկ պատրաստված են մեր փոքրիկ պացիենտներին ամենաապահով խնամքը ցուցաբերելու համար, և մենք կատարում ենք Los Angeles County Public Health Department-ի ցուցումները և արձանագրությունները՝ պացիենտներին խնամելու և բուժանձնակազմին պաշտպանելու համար: Մենք նաև հետևում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) ամենավերջին ցուցումներին, այդ թվում՝ ստուգման ու թեստավորման ընթացակարգերում: Հիվանդանոցի բուժանձնակազմը նախապատրաստվել է վարակիչ հիվանդությունները կառավարելու ուղղությամբ, և հիվանդներին բուժելիս մենք պահպանում ենք վարակի վերահսկման խստագույն ընթացակարգերը:

Children’s Hospital-ը մեկնարկել է տարբեր նախաձեռնություններ՝ հիվանդներին, ընտանիքներին և անձնակազմի անդամներին պաշտպանելու համար: Ստորև ներկայացված են մեր ձեռնարկած որոշ միջոցառումներ. 

  • Բոլոր այցելուները և բուժանձնակազմը ստուգվում են մուտքի մոտ՝ COVID-19 ախտանիշները հայտնաբերելու համար:  
  • Ամբողջ անձնակազմը, այցելուները, 2 տարեկանից բարձր պացիենտները CHLA հիվանդանոցի տարածքում պարտադիր պետք է կրեն դիմակ: Դիմակները կտրամադրվեն բոլոր այցելուներին:
  • Մենք անցկացնում ենք հիվանդանոցում հոսպիտալացվող կամ բուժիչ ընթացակարգերի համար դիմող յուրաքանչյուր պացիենտի թեստավորում:
  • Մենք խստացրել ենք Այցելուների ուղեցույցը ՝ մեր հիվանդներին պաշտպանելու նպատակով։ Լրացուցիչ մանրամասների համար տե՛ս մեր Այցելուների ուղեցույցը։
  • Մենք ուժեղացրել ենք մեր մանրակրկիտ մաքրման աշխատանքները՝ պացիենտներին, ընտանիքի անդամներին և բուժանձնակազմին պաշտպանելու համար:
  • Բուժանձնակազմի անդամները վարժանքներ են անցկացրել ամբողջ հիվանդանոցում՝ օգնելու պատրաստվելու համաճարակի բոլոր իրավիճակներին:  
  • Մենք սերտ կապ ենք պահպանում տեղական, նահանգային և դաշնային իշխանությունների, այդ թվում Los Angeles County Public Health Department-ի (Լոս Անջելեսի վարչաշրջանի Հանրային առողջապահության դեպարտամենտի) հետ, որպեսզի տեղեկություններ ստանանք վերջին բռնկումների մասին և  հետևենք ամենավերջին մեթոդներին՝ ուղղված COVID-19-ի տարածումը սահմանափակելուն: 

Պետք է անփոփոխ պահպանե՞մ իմ երեխայի բժշկական տեսակցության օրը։ 

Երեխային հիվանդանոց բերելն անվտանգ է, և կարևոր է, որ նա ստանա անհրաժեշտ բուժօգնությունը: Դուք պետք է փորձեք պահպանել ձեր երեխայի բժշկական տեսակցության օրը, մանավանդ եթե բուժման կարիքները հրատապ են, անհետաձգելի կամ կարող են վատթարանալ, եթե ժամանակին չարժանանան բժշկի ուշադրությանը: Ներկայումս CHLA-ը կապ է հաստատում հիվանդների և իրենց ընտանիքների հետ՝ տեսակցությունները հաստատելու համար: Որոշ կլինիկաներ այժմ առաջարկում են նաև հեռակա բուժօգնություն: Տվյալ կլինիկան ձեզ կտեղեկացնի, թե արդյոք դա հնարավոր տարբերակ է ձեզ համար:

Ինձ և երեխայիս համար անվտա՞նգ է հիվանդանոց գնալը: 

Այո, հիվանդանոցի և մասնագիտացված բուժման կլինիկաների բոլոր տարածքները շարունակում են գործել: Children's Hospital Los Angeles-ը հետևում է Los Angeles County Public Health Department-ի բոլոր բուժման ցուցումներին և կանոններին՝ պաշտպանելու հիվանդների և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև մեր բժշկական անձնակազմի ու հետազոտական բաժնի անդամների առողջությունը:

Մենք մշտական կապի մեջ ենք տեղական և նահանգային առողջապահական մարմինների հետ: Հիվանդանոցի բուժանձնակազմը մանրամասն ուսուցանվել և վերապատրաստվել է վարակիչ հիվանդությունների դեպքերը կառավարելու ուղղությամբ, և հիվանդներին բուժելիս մենք հետևում ենք վարակի վերահսկման խստագույն կանոնների, որոնք նախատեսված են ձեր և ձեր ընտանիքի անվտանգությունն ու առողջությունն ապահովելու համար:    

Արդյոք CHLA-ում գտնվող բոլոր այցելուները պե՞տք է հանձնեն COVID-19-ի թեստ: 

Ախտանիշներ ունեցող ծնողները կարող են թեստավորվել, եթե դա ցուցված է բուժող բժշկի կողմից, կամ եթե նրանք հոսպիտալացվում են: CHLA այցելուներից չի պահանջվում COVID-19-ի համար թեստ անցնել՝ հիվանդանոց գալու համար։

Արդյոք CHLA-ն առաջարկո՞ւմ է երեխաների թեստավորում:

Զանգահարե՛ք ձեր մանկաբույժին, եթե ձեր երեխան ունի COVID-19-ի ախտանշաններ, կամ անմիջականորեն շփվել է այդ հիվանդությունն ունեցող որևէ անձի հետ: Նրանք կուղղորդեն ձեզ թեստավորման համապատասխան կենտրոն:

Կարո՞ղ է արդյոք իմ երեխան պատվաստվել CHLA-ում:

Այո՛: Այցելե՛ք Myturn.ca.gov՝ այցի համար գրանցվելու համար: Մեզ գտնելու համար օգտագործեք մեր ZIP կոդը (փոստային դասիչը)՝ 90027:

Եթե երեխաս հիվանդ է, և ես կասկածում եմ, որ COVID-19 ունի, ի՞նչ պետք է անեմ: Ինչպե՞ս պետք է երեխան թեստավորվի՝ վիրուսի առկայությունը պարզելու համար։ 

Մենք ծնողներին կամ խնամակալներին խորհուրդ ենք տալիս նախ զանգահարել իրենց մանկաբույժին՝ քննարկելու երեխայի ունեցած ախտանշանները:  

Ես տեսել եմ բժշկական թեստի արդյունք, որում նշված էր «կորոնավիրուս»: Ի՞նչ պետք է անեմ: 

Նկատի ունեցեք, որ «կորոնավիրուսը» իրականում լայն տերմին է, որը նկարագրում է վիրուսների մի ամբողջ ընտանիք, որոնցից շատերը առաջացնում են սովորական մրսածություն: Ներկայիս համաշխարհային բռնկման պատճառը հատուկ «նոր տեսակի» կորոնավիրուսն է, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը։  

Կորոնավիրուսի ախտորոշումների մեծամասնությունը համարժեք է նրան, ինչ ձեզ ասեին, որ ունեք սովորական մրսածություն կամ գրիպ, ուստի կորոնավիրուսի դրական թեստը չպետք է տագնապի առիթ դառնա: Այս փաստը կարող է շատ շփոթեցնող լինել, ուստի զրուցեք ձեր բժշկի կամ բուժող անձնակազմի հետ, եթե նկատել եք այդ բառը։ 

Պետք է անհանգստանա՞մ կորոնավիրուսից։ Որքա՞ն վտանգավոր է այն։ Այն բուժելի՞ է։ Որո՞նք են ախտանշանները։ 

CHLA-ը ունի առանձին բլոգի հրապարակում, որտեղ ներկայացված են հիմնական տեղեկություններ նոր կորոնավիրուսի մասին, որը հասանելի է այստեղ՝ Ինչ պետք է իմանալ նոր կորոնավիրուս (COVID-19) հիվանդության մասին