English |  Español  |  中文简体  |  中文繁体  |  العربية  |  فارسی   |  한국어  |  Հայերեն

COVID-19․ Տեղեկություն հիվանդների, ծնողների և այցելուների համար

Published on 
June 2, 2020

368049_COVID-19_Landing-Page-Banner_1200x628_Armenian.png

Շատ ընտանիքներ անհանգստացած են նոր տեսակի կորոնավիրուսի տարածումից՝ այն վիրուսի, որն առաջացնում է COVID-19, և միգուցե հարցեր ունեն իրենց անվտանգության մասին, օրինակ՝ թե արդյոք ապահով է երեխաներին բերել մեր հիվանդանոց կամ կլինիկա բժշկական տեսակցությունների համար: 

Մենք ցանկանում ենք հավաստիացնել ձեզ, որ Children’s Hospital Los Angeles-ի համար առաջնային կարևորություն ունի մեր հիվանդների, ընտանիքների և անձնակազմի անդամների անվտանգությունը։  

Այս էջը պարունակում է տեղեկություններ այն մասին, թե ինչպես է մեր հիվանդանոցը նախապատրաստվում, կանխարգելում և արձագանքում հանրային առողջապահության այս ընթացիկ իրավիճակին: 

Ինչպե՞ս է CHLA-ը ապահովում իմ երեխաների ու հիվանդանոցի անվտանգությունը։ 

Children’s Hospital-ը նախաձեռնել է տարբեր միջոցառումներ՝ հիվանդներին, ընտանիքներին և անձնակազմի անդամներին պաշտպանելու համար։ Մենք նաև հետևում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) ամենավերջին ցուցումներին, այդ թվում՝ ստուգման ու թեստավորման վերաբերյալ:  

Հիվանդանոցը հետևում է Լոս Անջելեսի վարչաշրջանի Հանրային առողջապահության դեպարտամենտի բոլոր բուժման ցուցումներին և կանոններին՝ հիվանդներին բուժում տրամադրելու և բժշկական անձնակազմին պաշտպանելու համար: Մենք նաև մշտական կապի մեջ ենք տեղական և նահանգային առողջապահական մարմինների հետ: Հիվանդանոցի բուժանձնակազմը մանրամասն ուսուցանվել և վերապատրաստվել է վարակիչ հիվանդությունների դեպքերը կառավարելու ուղղությամբ, և հիվանդներին բուժելիս մենք հետևում ենք վարակի վերահսկման խստագույն կանոնների: Մեր բուժանձնակազմը բարձր որակավորված է մեր մանկահասակ հիվանդներին առավելագույնս անվտանգ բուժում տրամադրելու հարցում: 

Ստորև ներկայացված են մեր ձեռնարկած որոշ միջոցառումներ․ 

  • Ուժեղացված ստուգում CHLA մուտքերին. Բոլոր այցելուներն ու անձնակազմը անցնում են զննում՝ COVID-19 վիրուսի ախտանիշները հայտնաբերելու նպատակով :

  • Դիմակներ պացիենտների և ընտանիքների համար. CHLA մասնաշենքերի ներսում բոլոր այցելուներն ու պացիենտները 2 տարեկանից և բարձր պարտադիր պետք է կրեն դիմակ: Դիմակները կտրամադրվեն բոլոր այցելուներին: 

  • Աշխատակիցների ստուգումներ․ բուժանձնակազմի և հետազոտական բաժնի բոլոր անդամներից պահանջվում է անցնել բուժզննում՝ նախքան հիվանդանոցի հիմնական մասնաշենքեր մուտք գործելը։ Այս ստուգումները կօգնեն նվազեցնել հիվանդության փոխանցման հնարավորությունը բուժանձնակազմի անդամների և մեր հիվանդների միջև, ինչպես նաև կօգնեն կանխել նոր կորոնավիրուսի տարածումը։

  • Այցելուի ընդլայնված ուղեցույցներ․ մենք ընդլայնել ենք այցելուի ուղեցույցները` մեր հիվանդներին պաշտպանելու նպատակով: Մեր ստացիոնար և ամբուլատոր հիվանդներին միաժամանակ կարող է այցելել միայն մեկ ծնող կամ խնամակալ , որը չունի հիվանդության ախտանշաններ։ Եթե ծնողը կամ խնամակալը չի կարող այցելել հիվանդության պատճառով, ապա թույլատրվում է միայն մեկ խնամատու։ Ամբուլատոր այցելուները պետք է խուսափեն բժշկական տեսակցություններին գալ իրենց քույրերի (եղբայրների) կամ ընտանիքի այլ անդամների հետ: Ընտանիքի մաս չկազմող այցելուների մուտքը թույլատրված չէ։ Լրացուցիչ մանրամասների համար տես մեր Այցելուների ուղեցույցը։
  • Մեկուսացման համար պատրաստ տարածքներ․ CHLA-ը ունի հատուկ նախատեսված տարածքներ հիվանդանոցում, որոնք կարող են օգտագործվել COVID-19-ով հիվանդներին այլ հիվանդներից և ընտանիքի անդամներից մեկուսացնելու համար։  
  • Պատրաստվածության վարժանքներ․ նախապատրաստվելով հիվանդների հնարավոր աճին՝ բուժանձնակազմը նախապատրաստական աշխատանքներ է կատարել ամբողջ հիվանդանոցում, այդ թվում՝ հիվանդների մեկուսացման հարմարությունների ստեղծում։  
  • Շարունակական համագործակցություն․ մենք սերտ կապ ենք պահպանել տեղական, նահանգային և դաշնային իշխանությունների, այդ թվում՝ Լոս Անջելեսի վարչաշրջանի Հանրային առողջապահության դեպարտամենտի հետ, որպեսզի ստանանք վերջին բռնկումների մասին տեղեկատվությունը և հետևենք լավագույն փորձին՝ ուղղված COVID-19-ի տարածումը սահմանափակելուն: 

Պետք է պահպանե՞մ երեխայիս բժշկական տեսակցության օրը։ 

Երեխային հիվանդանոց բերելն անվտանգ է, և կարևոր է, որ նա ստանա անհրաժեշտ բուժօգնությունը: Դուք պետք է փորձեք պահպանել ձեր երեխայի բժշկական տեսակցության օրը, մանավանդ եթե բուժման կարիքները հրատապ են, անհետաձգելի կամ կարող են վատթարանալ, եթե ժամանակին չարժանանան բժշկի ուշադրությանը: Ներկայումս CHLA-ը կապ է հաստատում հիվանդների ընտանիքների հետ՝ տեսակցությունները հաստատելու համար: Որոշ կլինիկաներ այժմ առաջարկում են նաև հեռակա բուժօգնության ծառայություններ։ Տվյալ կլինիկան ձեզ կտեղեկացնի, թե արդյոք դա հնարավոր տարբերակ է ձեզ համար:

Իմ և երեխայի համար անվտա՞նգ է հիվանդանոց գնալը: 

Այո, հիվանդանոցի և մասնագիտացված բուժման կլինիկաների բոլոր տարածքները շարունակում են գործել: Children's Hospital Los Angeles-ը հետևում է Լոս Անջելեսի վարչաշրջանի Հանրային առողջապահության դեպարտամենտի բոլոր բուժման ցուցումներին և կանոններին՝ պաշտպանելու հիվանդների և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև մեր բժշկական անձնակազմի ու հետազոտական բաժնի անդամների առողջությունը:  

Մենք մշտական կապի մեջ ենք տեղական և նահանգային առողջապահական մարմինների հետ: Հիվանդանոցի բուժանձնակազմը մանրամասն ուսուցանվել և վերապատրաստվել է վարակիչ հիվանդությունների դեպքերը կառավարելու ուղղությամբ, և հիվանդներին բուժելիս մենք հետևում ենք վարակի վերահսկման խստագույն կանոնների, որոնք նախատեսված են ձեր և ձեր ընտանիքի անվտանգությունն ու առողջությունն ապահովելու համար:  

COVID-19-ի թեստը նախատեսվա՞ծ է բոլորի համար։ 

CHLA-ը COVID-19-ի պարբերական թեստեր չի անում: Ախտանիշներ ունեցող երեխաները կարող են թեստավորվել, եթե դա ցուցված է բուժող բժշկի կողմից, կամ եթե նրանք հոսպիտալացվում են:

Եթե երեխաս հիվանդ է, և ես կասկածում եմ, որ COVID-19 ունի, ի՞նչ պետք է անեմ: Ինչպե՞ս պետք է երեխան թեստավորվի՝ վիրուսի առկայությունը պարզելու համար։ 

Մենք ծնողներին կամ խնամակալներին խորհուրդ ենք տալիս նախ զանգահարել իրենց մանկաբույժին՝ քննարկելու երեխայի ունեցած ախտանշանները:  

Ես տեսել եմ բժշկական թեստի արդյունք, որում նշված էր «կորոնավիրուս»: Ի՞նչ պետք է անեմ: 

Նկատի ունեցեք, որ «կորոնավիրուսը» իրականում լայն տերմին է, որը նկարագրում է վիրուսների մի ամբողջ ընտանիք, որոնցից շատերը հանգեցնում են սովորական մրսածության: Ներկայիս համաշխարհային բռնկման պատճառը հատուկ «նոր տեսակի» կորոնավիրուսն է, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը։ 

Կորոնավիրուսի ախտորոշումների ճնշող մեծամասնությունը համարժեք է նրան, ինչ ձեզ ասեին, որ ունեք սովորական մրսածություն կամ գրիպ, ուստի կորոնավիրուսի դրական թեստը չպետք է տագնապի առիթ դառնա: Այս փաստը կարող է շատ շփոթեցնող լինել, ուստի զրուցեք ձեր բժշկի կամ բուժող անձնակազմի հետ, եթե նկատել եք այդ բառը։ 

Պե՞տք է անհանգստանամ կորոնավիրուսից։ Որքա՞ն վտանգավոր է այն։ Այն բուժելի՞ է։ Որո՞նք են ախտանշանները։ 

CHLA-ը ունի առանձին բլոգի հրապարակում, որտեղ ներկայացված են հիմնական տեղեկություններ նոր կորոնավիրուսի մասին, որը հասանելի է այստեղ՝ Ինչ պետք է իմանալ նոր կորոնավիրուս (COVID-19) հիվանդության մասին