Ինչպե՞ս օգնել ձեր պատանի երեխաներին COVID-19 համավարակի ժամանակ:

Published on 
June 22, 2020

Sad teenager at home.png

Խորհուրդներ, որոնք կօգնեն պատանիներին հաղթահարել չկայացած իրադարձությունների կորուստը և այս դադարը կյանքում 

Պատրաստել է Katie Sweeney-ն

Շրջանավարտների երեկոներ: Երիտասարդական նախաձեռնություններ: Quinceañeras արարողություններ: Բար Միցվա և Բաթ Միցվա արարողություններ: Ավագ դասարանցիների ճանապարհորդություններ: Սպորտային միջոցառումներ: Դպրոցական ներկայացումներ: COVID-19 ճգնաժամը չեղյալ է հայտարարել այդ բոլորը, և պատանիները ցավով են տանում այդ կորուստը:

Եվ այդ բաց թողնված իրադարձությունները միայն սկիզբն է: Ավագ դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ հանկարծակի իմանում են, որ իրենց քոլեջ ընդունվելու աշնանային պլանները վտանգված են, և ֆինանսական ճգնաժամը անհամար ընտանիքների անհանգստության տեղիք է տալիս: Մինչդեռ, այս ամբողջ ընթացքում պատանիները մեկուսացված են տանը՝ հեռու իրենց ամենամոտ աջակիցներից՝ ընկերներից և հասակակիցներից: 

Ուրեմն ի՞նչ կարող է անել ծնողը: Bridgid Conn-ը, գիտ. դոկտոր, ABPP (Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի խորհրդի անդամ), Children’s Hospital Los Angeles կլինիկայի Դեռահասների և պատանիների առողջության բաժանմունքի հոգեբանը կիսվում է իր խորհուրդներով, թե ինչպես կարելի է օգնել պատանիներին հաղթահարել դժվարությունները այս ծանր  ժամանակներում: 

Ընդունե՛ք իրենց զգացմունքները:

Երբ պատանիները ասում են, որ նրանք տխուր են կամ վրդովված են իրենց ավարտական երեկույթների, նախաձեռնած միջոցառումների կամ ծննդյան օրվա կապակցությամբ երեկույթի չեղյալ հայտարարելու պատճառով, հնարավոր է ուզենաք իրենց բացատրել, որ այդպիսի անհրաժեշտության լավ կողմն էլ կա: Պետք չէ:

«Ծնողների առաջին արձագանքը կլինի իրենց մտքերի վերաիմաստավորելու փորձը, երբ կասեն, թե՝ Լավ, կարևոր է առողջ մնաս, կամ՝ Այլ ավելի հետաքրքիր իրադարձություններ կլինեն քո կյանքում», ասում է Dr. Conn-ը: Հենց դա է հիասթափեցնում պատանիներին, քանի որ իրենք իրենց չհասկացված են զգում: 

Ո՞րն է ավելի լավ մոտեցումը: Լսե՛ք և կարեկցե՛ք: Ավելի շատ օգուտ կտա, եթե ասեք. «Այո՛, իրոք, շատ դաժան է: Գիտեմ, որ շատ ես ջանք թափել դրա համար: Ցավում եմ, որ այդպես եղավ:»-ասում է հոգեբանը: «Թողե՛ք, որ վերապրեն իրենց կորուստը:»

Պատրաստ եղեք, որ նրանք ավելի երկար են քնելու:

COVID-19 ճգնաժամի հետևանքով բոլոր տարիքի մարդիք նյարդայնացած և հոգնած են իրենց զգում: Որոշ պատանիների այդ զգացմունքների հակազդումը կարող է լինել այն, որ իրենք օրվա մեծ մասը քնելու են: Թույլ մի տվեք այդ:

«Երկար քնելը լավ չի ազդում հոգեկան առողջության վրա և կարող է դեպրեսիայի նշան լինել:», բացատրում է Dr. Conn-ը: «Եվ եթե ձեր պատանի երեխան ամբողջ օրը քնած է, իսկ գիշերը՝ արթուն, նրա համար ավելի դժվար կլինի ետ հարմարվել ճիշտ ռեժիմին, երբ կյանքը նորից վերադառնա սովորական առօրյային:»

Իհարկե, պատանիները չպետք է առավոտվա ժամը 6-ին արթնանան: Բայց հետևե՛ք, որ նրանք արթուն լինեն առավոտյան ժամերին:

Ռեժիմ պահպանեք:

Խրախուսե՛ք, որ պատանիները ամենօրյա ռեժիմ ունենան: Դա նշանակում է՝ ժանակացույցով ուտել, կատարել տնային առաջադրանքները, օգնել տան գործերում, առցանց շփվել ընկերների հետ և սահմանափակել քնի և հեռուստացույցի կամ համակարգչի մոտ անցկացվող ժամանակը:

Օրինակ լավ գաղափար կլինի, եթե թղթի վրա կազմեք ժամացուցակ՝ թվարկելով օրվա առաջադրանքները և փակցնեք այն ինչ-որ մի տեղ: Պատանին պետք է պարտադիր մասնակցի ցուցակի կազմման ընթացքին, ցուցակի մեջ ներառե՛ք նաև հանգստի և զվարճանքի պլանները: «Առաջադրանքների ցուցակը պետք է լինի իրագործելի», -շեշտում է հոգեբանը: «Չէ՞ որ չեք ցանկանում ճնշում գործադրել ձեր պատանի երեխայի վրա. ընդամենը կազմում եք օրվա պլան:»

Թողե՛ք պատանիները որոշեն, թե ինչ առցանց միջոցառումներ են ցանկանում կազմակերպել:

«Պատանեկությունը այն տարիքն է, երբ ուզում են ընտրության իրավունք ունենալ, ուզում են անկախ լինել», -նշում է Dr. Conn-ը: Իրենց համար դժվար է գիտակցել, որ նրանց արգելում են անել ինչ-որ բան, ինչը իրենք նախկինում կարողանում էին անել: Եվ ունենում են այնպիսի զգացողություն, կարծես չեն վերահսկում սեփական կյանքը:

Դրա համար կարևոր է, որ ծնողները տան պատանիներին ընտրության այդ իրավունքը՝ որոշելու, թե այն բաց թողնված իրադարձությունները ինչպես են նշելու: «Ոմանք հնարավոր է ոգևորվեն ավարտական միջոցառումը վիրտուալ նշելու գաղափարից, իսկ որոշ պատանիներ կասեն. ՙԵս տարօրինակ եմ զգում, երբ բոլորը գեղեցիկ հագնված, նստած են համակարգչի դեմ:»,-ասում է նա: «Մի՛ պնդեք: Թողեք, որ իրենք որոշեն:»

Եվ եթե ձեր երեխան ուզում է ավարտական կամ ծննդյան օրվա կապակցությամբ երեկույթ կազմակերպել ճգնաժամից հետո, պարտադիր իրականացրե՛ք այդ: Մի՛ մղեք այդ երկրորդ պլան, երբ վերադառնաք ձեր բնականոն կյանքին:

Ֆիզիկապես ակտիվ եղեք

Ֆիզիկական ակտիվության պակասը կարող է հանգեցնել դեպրեսիայի և բարդացնել ներկայիս  արդեն իսկ ճնշված վիճակը: «Պատանիներին անհրաժեշտ են վարժություններ՝ իհարկե չմոռանալով դիմակների և ֆիզիկական հեռավորության վերաբերյալ ցուցումների մասին»,-ասում է Dr. Conn-ը: «Նույնիսկ բնակության հասցեի շենքի շուրջ քայլելը կարող է օգտակար լինել:»

Այլ տարբերակներից են պարի առցանց պարապմունքներ և մարզումներով տեսանյութեր: Թեթև յոգայի և ձգումներով տեսանյութեր՝ առցանց և հեռախոսով, հետաքրքրություն կմտցնեն օրվա առօրյայի մեջ և կբարձրացնեն իրենց տրամադրությունը:

Խրախուսե՛ք պատանիների մեջ օգնության պատրաստակամությունը:

Կարիքավորներին ձեռք մեկնելու հնարավորությունը կքաջալերի պատանիներին և կօգնի դիմադրել անօգնական զգալու վիճակին: Դա կարող են լինել պարզ գործողություններ, օրինակ՝ սնունդ տանել տատիկ-պապիկներին, կարել դիմակ հարևանների համար կամ զանգահարել ընկերոջը, ով ծանր շաբաթ է ունեցել:

«Սա լավ հնարավորություն է պատանիների համար՝ իրենց առաջնորդ զգալու և համայնքում միմյանց օգնելու ճանապարհներ գտնելու համար:», - ասում է նա: 

Խնդրե՛ք, որ պատանին ձեզ օգնի

Եթե ձեր երեխան ընկճված է, տառապում է դեպրեսիայով կամ անհանգիստ է, հեռվացել է իր ընկերներից, ընտանիքի անդամներից և դպրոցից, դիմե՛ք մասնագիտական օգնության: Ի լրումն ձեր սպասարկող բժշկի կոնտակներին, այստեղ կգտնեք օգտակար տեղեկատվություն՝ ճգնաժամային իրավիճակում պատանիներին օգնություն տրամադրելու համար.

Եղե՛ք բարի ձեր երեխայի և ինքներդ ձեզ հետ

«Շատ կարևոր է ծնողների և խնամակալների համար, որ իրենք հետևեն իրենց հոգեկան վիճակին,» -նշում է Dr. Conn-ը: «Այժմ առկա անորոշության չափը սարսափեցնում է: Բոլորս պետք է միասին մնանք, իրար աջակցենք և ցուցաբերենք մեծ բարություն միմյանց նկատմամբ: Մեզ անհրաժեշտ է ցուցաբերել էմպաթիա և կարեկցանք ոչ միայն մեր երիտասարդների , այլ նաև ինքներս մեր նկատմամբ:»