English |  Español  |  中文简体  |  中文繁体  |  العربية  |  فارسی   |  한국어  |  Հայերեն

COVID-19․ Տեղեկություն հիվանդների, ծնողների և այցելուների համար

Published on 
March 18, 2022

368049_COVID-19_Landing-Page-Banner_1200x628_Armenian.png

Children’s Hospital Los Angeles-ի համար առաջնային կարևորությունն է մեր պացիենտների, ընտանիքների և անձնակազմի անդամների անվտանգությունը: COVID-19 համավարակի պատճառով իրավիճակը փոքր-ինչ այլ է, քան այն ժամանակ, երբ վերջին անգամ այցելել եք մեր բուժհաստատություններից որևէ մեկը։

Այս էջը պարունակում է տեղեկություններ այն մասին, թե ինչպես է մեր հիվանդանոցը նախապատրաստվում, կանխարգելում և արձագանքում հանրային առողջապահության ներկայիս իրավիճակին:

Ինչ ակնկալել Children's Hospital Los Angeles այցելելիս

  • Բոլոր այցելուները ստուգվում են մուտքերի մոտ՝ COVID-19-ի ախտանիշների համար.
    հիվանդանոցի տարածք հասնելուն պես ստուգողի հարցերին կարողեք պատասխանել հեռախոսով, դա կօգնի ձեզ ավելի արագ անցնել հերթը: Առցանց ստուգման հղումը ձեզ կտրամադրվի նախքան գրանցվելը, և հարցերը կլինեն մի քանի լեզվով:
  • Ձեզնից կպահանջվի մշտապես դիմակ կրել հիվանդանոցի բոլոր հանրային տարածքներումև ձեր երեխայի հիվանդանոցում կամ բուժզննման սենյակում, եթե երեխայից բացի ներկա է նաև այլ անձ։ Մենք ձեզ միանշանակ խորհուրդ ենք տալիս միշտ դիմակ կրել հիվանդասենյակում՝ բոլորի անվտանգությունն ապահովելու համար։ Մենք ձեզ կտրամադրենք վիրաբուժական դիմակ, երբ դուք ժամանեք: Այս պահանջը վերաբերում է 2 տարեկանից բարձր բոլոր անձանց:
  • Ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց միջև վեց ֆուտ հեռավորության պահպանումը պարտադիր է: Հիվանդանոցի սպասման սրահներն ու ստացիոնար պայմանները հարմարեցվել են այդ պահանջի կատարումը հեշտացնելու համար:
  • Մենք բոլորին հիշեցնում ենք լվանալ ձեռքերը և հաճախ օգտագործել ձեռքի ախտահանիչ միջոց՝ մանրէների տարածումը կանխելու համար: Ձեռքի ախտահանիչ միջոցը առկա է ամեն տեղ հաստատությունում:
  • Բոլոր ծնողները, իրավական խնամակալները հիվանդների նշանակված խնամողները, ովքեր ընդունվել են Children's Hospital Los Angeles (ստացիոնար հիվանդներ), պետք է ցույց տան ապացույց, որ նրանք ստացել են բոլոր վերջին պատվաստումները կամ ունեն COVID-19-ի թեստի բացասական պատասխան իրենց այցի 3 օրվա ընթացքում: Մանրամասների համար տես մեր ընտանիքի և այցելուների ուղեցույցները:

Ինչպե՞ս է CHLA-ը ապահովում իմ երեխաների ու հիվանդանոցի անվտանգությունը։

Մեր անձնակազմի անդամները հատուկ պատրաստված են մեր փոքրիկ պացիենտներին ամենաապահով խնամքը ցուցաբերելու համար, և մենք կատարում ենք Los Angeles County Public Health Department-ի ցուցումները և արձանագրությունները՝ պացիենտներին խնամելու և բուժանձնակազմին պաշտպանելու համար: Մենք նաև հետևում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) ամենավերջին ցուցումներին, այդ թվում՝ ստուգման ու թեստավորման ընթացակարգերում: Հիվանդանոցի բուժանձնակազմը նախապատրաստվել է վարակիչ հիվանդությունները կառավարելու ուղղությամբ, և հիվանդներին բուժելիս մենք պահպանում ենք վարակի վերահսկման խստագույն ընթացակարգերը:

Children's Hospital-ը մեկնարկել է տարբեր նախաձեռնություններ՝ հիվանդներին, ընտանիքներին և անձնակազմի անդամներին պաշտպանելու համար: Ստորև ներկայացված են մեր ձեռնարկած որոշ միջոցառումներ.

  • Բոլոր այցելուները և բուժանձնակազմը ստուգվում են մուտքի մոտ՝ COVID-19 ախտանիշները հայտնաբերելու համար:
  • Ամբողջ անձնակազմը, այցելուները, 2 տարեկանից բարձր պացիենտները CHLA հիվանդանոցի տարածքում պարտադիր պետք է կրեն դիմակ: Դիմակները կտրամադրվեն բոլոր այցելուներին:
  • Մենք անցկացնում ենք հիվանդանոցում հոսպիտալացվող կամ բուժիչ ընթացակարգերի համար դիմող յուրաքանչյուր պացիենտի թեստավորում:
  • Մենք խստացրել ենք Այցելուների ուղեցույցը ՝ մեր հիվանդներին պաշտպանելու նպատակով։ Լրացուցիչ մանրամասների համար տես մեր Այցելուների ուղեցույցը։
  • CHLA -ը ունի հատուկ նախատեսված տարածքներ հիվանդանոցում, որոնք կարող են օգտագործվել COVID-19-ով հիվանդներին այլ հիվանդներից և ընտանիքի անդամներից մեկուսացնելու համար:
  • Մենք ուժեղացրել ենք մեր մանրակրկիտ մաքրման աշխատանքները՝ պացիենտներին, ընտանիքի անդամներին և բուժանձնակազմին պաշտպանելու համար:
  • Բուժանձնակազմի անդամները վարժանքներ են անցկացրել ամբողջ հիվանդանոցում՝ օգնելու պատրաստվելու համաճարակի բոլոր իրավիճակներին:
  • Մենք սերտ կապ ենք պահպանում տեղական, նահանգային և դաշնային իշխանությունների, այդ թվում Los Angeles County Public Health Department-ի (Լոս Անջելեսի վարչաշրջանի Հանրային առողջապահության դեպարտամենտի) հետ, որպեսզի տեղեկություններ ստանանք վերջին բռնկումների մասին և հետևենք ամենավերջին մեթոդներին՝ ուղղված COVID-19-ի տարածումը սահմանափակելուն:

Պետք է անփոփոխ պահպանե՞մ իմ երեխայի բժշկական տեսակցության օրը։

Երեխային հիվանդանոց բերելն անվտանգ է, և կարևոր է, որ նա ստանա անհրաժեշտ բուժօգնությունը: Դուք պետք է փորձեք պահպանել ձեր երեխայի բժշկական տեսակցության օրը, մանավանդ եթե բուժման կարիքները հրատապ են, անհետաձգելի կամ կարող են վատթարանալ, եթե ժամանակին չարժանանան բժշկի ուշադրությանը: Ներկայումս CHLA-ը կապ է հաստատում հիվանդների և իրենց ընտանիքների հետ՝ տեսակցությունները հաստատելու համար: Որոշ կլինիկաներ այժմ առաջարկում են նաև հեռակա բուժօգնություն: Տվյալ կլինիկան ձեզ կտեղեկացնի, թե արդյոք դա հնարավոր տարբերակ է ձեզ համար:

Իմ և երեխայի համար անվտա՞նգ է հիվանդանոց գնալը:

Այո, հիվանդանոցի և մասնագիտացված բուժման կլինիկաների բոլոր տարածքները շարունակում են գործել: Children's Hospital Los Angeles-ը հետևում է Los Angeles County Public Health Department-ի բոլոր բուժման ցուցումներին և կանոններին՝ պաշտպանելու հիվանդների և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև մեր բժշկական անձնակազմի ու հետազոտական բաժնի անդամների առողջությունը:

Մենք մշտական կապի մեջ ենք տեղական և նահանգային առողջապահական մարմինների հետ: Հիվանդանոցի բուժանձնակազմը մանրամասն ուսուցանվել և վերապատրաստվել է վարակիչ հիվանդությունների դեպքերը կառավարելու ուղղությամբ, և հիվանդներին բուժելիս մենք հետևում ենք վարակի վերահսկման խստագույն կանոնների, որոնք նախատեսված են ձեր և ձեր ընտանիքի անվտանգությունն ու առողջությունն ապահովելու համար:

Արդյոք CHLA-ում գտնվող բոլոր այցելուները պե՞տք է հանձնեն COVID-19-ի թեստ:

Ախտանիշներ ունեցող ծնողները կարող են թեստավորվել, եթե դա ցուցված է բուժող բժշկի կողմից, կամ եթե նրանք հոսպիտալացվում են: Ծնողները, իրավական խնամակալները հիվանդների նշանակված խնամողները, ովքեր ընդունվել են հիվանդանոց (ստացիոնար հիվանդներ), պետք է ցույց տան իրենց այցելությունից հետո 3 օրվա ընթացքում COVID-19 թեստի բացասական արդյունքի ապացույց միայն այն դեպքում, եթե նրանք չեն ստացել իրենց բոլոր վերջին պատվաստումները: Բոլոր վերջին պատվաստումները ստացած ծնողները, իրավական խնամակալները և նշանակված խնամողները թեստավորման կարիք չունեն:

Արդյոք CHLA-ն առաջարկո՞ւմ է երեխաների թեստավորում:

Զանգահարեք ձեր մանկաբույժին, եթե ձեր երեխան ունի COVID-19-ի ախտանշաններ, կամ անմիջականորեն շփվել է այդ հիվանդությունն ունեցող որևէ անձի հետ: Նրանք կուղղորդեն ձեզ թեստավորման համապատասխան կենտրոն:

Կարո՞ղ է իմ երեխան պատվաստվել CHLA-ում:

Այո։ Ժամադրություն նշանակելու համար կարող եք այցելել Myturn.ca.gov կայքէջը: Մեզ գտնելու համար օգտագործեք մեր փոստային դասիչը՝ 90027:

Եթե երեխաս հիվանդ է, և ես կասկածում եմ, որ COVID-19 ունի, ի՞նչ պետք է անեմ: Ինչպե՞ս պետք է երեխան թեստավորվի՝ վիրուսի առկայությունը պարզելու համար։

Մենք ծնողներին կամ խնամակալներին խորհուրդ ենք տալիս նախ զանգահարել իրենց մանկաբույժին՝ քննարկելու երեխայի ունեցած ախտանշանները:

Ես տեսել եմ բժշկական թեստի արդյունք, որում նշված էր «կորոնավիրուս»: Ի՞նչ պետք է անեմ:

Նկատի ունեցեք, որ «կորոնավիրուսը» իրականում լայն տերմին է, որը նկարագրում է վիրուսների մի ամբողջ ընտանիք, որոնցից շատերը առաջացնում են սովորական մրսածություն: Ներկայիս համաշխարհային բռնկման պատճառը հատուկ «նոր տեսակի» կորոնավիրուսն է, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը։

Կորոնավիրուսի ախտորոշումների մեծամասնությունը համարժեք է նրան, ինչ ձեզ ասեին, որ ունեք սովորական մրսածություն կամ գրիպ, ուստի կորոնավիրուսի դրական թեստը չպետք է տագնապի առիթ դառնա: Այս փաստը կարող է շատ շփոթեցնող լինել, ուստի զրուցեք ձեր բժշկի կամ բուժող անձնակազմի հետ, եթե նկատել եք այդ բառը։

Պետք է անհանգստանա՞մ կորոնավիրուսից։ Որքա՞ն վտանգավոր է այն։ Այն բուժելի՞ է։ Որո՞նք են ախտանշանները։

CHLA-ը ունի առանձին բլոգի հրապարակում, որտեղ ներկայացված են հիմնական տեղեկություններ նոր կորոնավիրուսի մասին, որը հասանելի է այստեղ՝ Ինչ պետք է իմանալ նոր կորոնավիրուս (COVID-19) հիվանդության մասին